ԿԳՄՍՆ-ն (չշփոթել ԱԳԼՃԿ-ի հետ) առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» անվանմամբ: Այդ դեպքում, եկեք «Հայոց լեզուն» փոխարինենք «Հայաստանի լեզվով» կամ «Հայոց ցեղասպանությունը»` Հայաստանի ցեղասպանությամբ: Կլինի՞:
Այս աշխարհում չլինող բան չկա: Սակայն, եթե «Հայոց լեզուն» փոխարինենք «Հայաստանի լեզվով», ապա անհասկանալի կլինի, թե արդի Հայաստանի որ լեզվի մասին է խոսքը` հնդկերենի՞, ռուսերենի՞, թե՞...
Իսկ, եթե «Հայոց ցեղասպանության» փոխարեն «Հայաստանի ցեղասպանություն» ասենք, ապա այդ դեպքում, ո՞ր պետությունում ենք մենք բնակվում: Չէ՞, որ Հայաստանը «ցեղասպանվել է»:
Նույնը` «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու պարագայում: Ո՞ր Հայաստանի մասին է խոսքը կամ որտե՞ղ կորցնենք այն դարերը, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել:
Տրամաբանորեն` սրանք ցանկանում են Հայոց պատմությունն իջեցնել շրիշակի (պլինտուսի) մակարդակի:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)
Հ.Գ. Առաջարկում եմ ԿԳՄՍՆ-ն վերանվանել ԱԳԼՃԿ-ի:
Կլինի՞: